Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում  նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության մամուլի ծառայությունից։

Սկզբնաղբյուրը այստեղ

Be the first to comment on "Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է. Լ. Մկրտչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*