Միջազգային գեղանկարչական սիմպոզիում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պլեներ Հայաստան-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումը: Սիմպոզիումի աշխատանքներին մասնակցում են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ միջազգային սիմպոզիումը կդառնա ավանդական եւ կանցկացվի յուրաքանչյուր տարի: Մեծ Բրիտանիայից ժամանած նկարիչ Օլգա Շիենկոյի հրավերով համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկը հնարավորություն կունենա 10 օրով ուսումնական պրակտիկա անցվել Մեծ Բրիտանիայում:

Սիմպոզիումը կավարտվի Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփիչ ցուցահանդեսով. յուրաքանչյուր հեղինակի մեկական լավագույն աշխատանք կնվիրաբերվի Մանկավարժական համալսարանին:

Սկզբնաղբյուրն` այստեղ

Be the first to comment on "Միջազգային գեղանկարչական սիմպոզիում"

Leave a comment

Your email address will not be published.


*