ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Հայ-գերմանական բարեկամության ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար Ալբերտ Վայլերին շնորհվեԼ Է  Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Պատվավոր դոկտորի դիպլոմը պարոն Վայլերին է հանձնել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը: Պարգեւատրման արարողության ներկա են եղել երկու երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններ Մաթիաս Քիսլերը և Աշոտ Սմբատյանը, ՀՀ Ազգային ժողովիգիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Մանրամասներն` այստեղ