18 Հոկտեմբերի 2019թ. 10:24

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

 

Երևանի պետական համալսարանի կարիերայի կենտրոնը ս.թ. մայիսի 11-ին հանդիպում է կազմակերպել «Արմենտել» ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալստյանի հետ, ով ուսանողներին տեղեկացրել է «3-րդ սերունդ» 2016-2017 ստաժավորման ծրագրի մասին:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ստանալ աշխատանքային փորձ հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկում, ինչը հնարավորություն կընձեռնի գործնական հմտություններ հաղորդել երիտասարդներին` համաձայն «Արմենտել» ընկերության կորպորատիվ ստանդարտների, և հիմքեր ստեղծել ապագա հնարավոր աշխատատեղերի համալրման համար: Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` ցանցերի շահագործման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսական, այլ:

buh.am-ը ներկայացնելով իր ծրագրային հիմնադրույթներն, առանձնահատուկ կարևորում է պրակտիկաների անցկացման հիմնախնդիրը` «… Հայաստանում դեռևս բավականաչափ կարևորված չէ պրակտիկաների անցկացման անհրաժեշտությունը: Արտերկրի հեղինակավոր համալսարաններում ուսանողը տարվա մեջ մի քանի ամիս անցնում է ուսումնական և արտադրական պրակտիկա (հիմնականում` արտերկրում): Այս հարցի կարգավորումը շարունակում է արդիական մնալ դեռևս խորհրդային ժամանակներից»,- մանարամասներն այստեղ: Այս առումով, վերը նշվածը փոքր, բայց կարևոր քայլ է բարձրագույն կրթությամբ որակյալ կադրեր պատրաստելու ճանապարհին:

 

Սկզբնաղբյուրն` այստեղ