18 Հոկտեմբերի 2019թ. 10:29

ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՏՈՆԸ ԲԺՇԿԱԿԱՆՈՒՄ

Ս.թ. մայիսի 12-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ բուժքույրերի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում:

Մասնագիտական տոնի առթիվ բուժքույրերին շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: «Ձեր մասնագիտության համար ընտրված է շատ տեղին և ճիշտ բառ՝ «գթության քույր», քանի որ բուժքույրն իրոք օժտված է քրոջը, կնոջը բնորոշ հատկություններով. դրան ավելանում է նաև այն, որ դուք մեզ հետ հավասար ձեր ուսերին կրում եք մեր կարևոր, բայց դժվար գործի ծանրությունը: Ձեր նվիրված աշխատանքի համար շնորահակալություն, և շնորհավորում եմ ձեզ»:

Բուժքույրական գործում ցուցաբերած գթասիրտ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրներում աշխատող բուժքույրերը, որոնցից շատերի որդիներն ու ամուսիններն այս օրերին կանգնած են առաջնագծում:

Սկզբնաղբուրը` այստեղ