18 Հոկտեմբերի 2019թ. 9:54

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆՈՒՄ

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի (Ֆրանսիա), Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) և Կորունիայի համալսարանի (Իսպանիա) ուսանողները դասախոսներ Իվոն Կոթիեի, Անն Բիրի, Օսկար Ֆերնանդեսի, Կրիստոբալ Գոնսալեսի և հայ դասախոսների ղեկավարությամբ չորս աշխատանքային խմբեր կազմելով, մի քանի օր շարունակ «Հրազդան» մարզադաշտի արդիականացման նախագիծ էին մշակում:

«Հրազդան» մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, դասախոսների և ուսանողների ներկայությամբ մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք հետաքրքիր քննարկման նյութ են դարձել:

Այսիսի հանդիպումների կազմակերպումը` ճարտարապետաշինարարական համալսարանում տարիներ շարունակ իրականացվող կարևոր ավանդույթներից է, ինչը մեծապես նպաստել է Եվրոպայում համալսարանի վարկանիշի բարձրացմանը: Այս գործում իր հսկայական ավանդն ունի համալսարանի միջազգային կապերի վարչությունը` պրոռեկտոր Վարդգես Եդոյանի գլխավորությամբ:

buh.am

Մանրամասները` այստեղ