18 Հոկտեմբերի 2019թ. 11:14

ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն, ամփոփիչ ատեստավորման քննություններին ընդառաջ, բուհի ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքը շարունակել համալսարանում:

Ռեկտորի վարած քաղաքականությունը ողջունելի է, քանի որ Հայաստանի բուհերում բնականոն սերնդափոխության հարցը հիմնականում չի լուծված:

Հավելենք, որ վերջին տարիներին մանկավարժական համալսարանի աշխատակազմում աշխատանքի են անցել բուհի մեծ թվով շրջանավարտներ:

buh.am