18 Հոկտեմբերի 2019թ. 10:45

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 96 ամյա Ալֆոնսո Գոնսալեսը դարձել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանն ավարտած ամենատարեց ուսանողը: Նա պետք է ավարտեր  ուսումը դեռ 1953 թվականին, սակայն պատերազմը իր “ուղղումներն” է մտցրել այդ հարցում: Ճապոնիայում 1945 թվականին պատերազմած Գոնսալեսը  շարունակել է ուսումը 88 տարեկանում:

Գոնսալեսը ոչ միայն ազատ հաղորդակցվում էր իրենից 70-80 տարով երիտասարդ ուսանողների հետ, այլև նույն պայուսակով, որը կրում էր 1947 թվականին, հաճախում էր պարապմունքներին` ունենալով այնտեղ ուսման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Սկզբնաղբյուրն` այստեղ