18 Հոկտեմբերի 2019թ. 10:53

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մեկնարկել են «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» ԵՄ ՏԵՄՊՈՒՍ ծրագրի հանդիպումները: Հանդիպմանը մասնակցում են ծրագրի եվրոպական և հայաստանյան գործընկեր-կառույցների ներկայացուցիչները` Եվրոպայի ուսանողների ազգային միությունը` ESU (Բելգիա), Ինսբրուկի մանկավարժական համալսարանը (Ավստրիա), Սպիրու Հարեթի համալսարանը (Ռումինիա), ուսանողների ազգային միության Շոտլանդիայի ներկայացուցչությունը` NUS Scotland (Մեծ Բրիտանիա), Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, մանկավարժական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան, պոլիտեխնիկական համալսարանը, ճարտարապետության և շինարարության համալսարանը, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման բաժնի ղեկավար Ներսես Գևորգյանը, «էրազմուս+» ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
Ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում ուժեղացել որակի ապահովման գործընթացներն ու դրանց վերաբերյալ փորձառությունը՝ խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին և, հատկապես, ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում:

Մանրամասները` այստեղ