ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Քննարկումներ են սկսվել Արցախում Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի մասնաճյուղ կազմակերպելու ուղղությամբ (Մանրամասները` այստեղ):

Տեղեկացնենք, որ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիան (ՃՃՀԱ – www.paaae.com) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին ապրիլի 21-24-ը ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո կազմակերպված Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովի արդյունքում: Այն հզոր մի ցանց է, որը կոչված է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառներում պետական և  ազգային ծրագրերի իրականացման աջակցությանը, բնագավառի մասնագետների միջև գործակցության ակտիվացմանը: Մեկտեղելով համահայկական ճարտարապետական ներուժը, կազմակերպությունը կոչված է միջազգային համագործակցության միջոցով նպաստել հայ ճարտարապետական և շինարարական արվեստի զարգացմանը և տարածմանը, ազգային ճարտարապետության մրցունակության բարձրացմանը:

buh.am