Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է…
Նա այսօր 40 տարեկան է…
Ծնվել է 1976 թ. Երևանում` հայտնի մտավորական Ռուբեն Վարդանյանի ընտանիքում: Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։
Նա դեռ պիտի ապրեր ու ապրեր իր բազում երկրպագուներին պարգևելով իր անզուգական երգի երկնային մեղեդիները: Սակայն դառը իրականությունը խափանեց նրա ծրագրերը: 2006 թ. հոկտեմբերի 14-ին նա համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով Վարդուհին չի նկատում հերթական շրջադարձն ու մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: Վարդուհու երկրային կյանքը փրկել չի հաջողվում: Սակայն նա իր երգերով մարդկանց սրտերում կապրի հավերժ:
BUH.AM