ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 62-ՐԴ ՆԻՍՏՈՒՄ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Աստանայում մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 62-րդ նիստին:

Քննարկվել են «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացված գործողությունները, նախորդ նստաշրջանների արձանագրությունները, Աստանայում ՄԳՏԿ գրասենյակի 2015թ. գործունեությունը, 2015թ. բյուջեի հաշվետվությունը, 2016թ. բյուջեն, ՄԳՏԿ շրջանակներում անցկացվող նպատակային ծրագրերի բնագավառների հստակեցման և համաֆինանսավորման կարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև «Ապագայի էներգիա» խորագրով Expo 2017-ին ՄԳՏԿ փորձագետների մասնակցության  հնարավորությունը:

Սամվել Հարությունյանը հանդես է եկել տարածաշրջանային նպատակային ծրագրերին նվիրված ելույթով: Նա իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել ՄԳՏԿ շրջանակներում մրցույթների հայտարարման, գիտական փորձաքննության և գիտական նախագծերի կարգը, պայմաններնն ու չափորոշիչները, ինչպես նաև  ֆինանսավորման բաշխումը ՄԳՏԿ անդամ պետությունների միջև: Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 63-րդ նիստին հստակեցնել  գիտական նախագծերի ընտրման չափորոշիչների և ֆինանսավորման կարգի պայմանները, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ փորձագիտական միասնական համակարգի ստեղծմանը նպաստող քայլերի ուղղությամբ:

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 63-րդ նիստը կգումարվի 2016թ. դեկտեմբերի 6-ից 7-ը Թբիլիսիում:

Մանրամասներն` այստեղ