Մեծարգո պարոն նախագահ
Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի, “64+” սպորտի վետերանների աջակցման հասարակական կազմակերպության, BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մենք, աշխարհաքաղաքական այս ոչ պարզ ժամանակաշրջանում, գնահատում ենք Ձեր գործուն ջանքերն, ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը և զարգացմանը:
Վստահ եղեք, որ մենք մեր համեստ ավանդը կբերենք այն գործին, որին Դուք նվիրել եք Ձեր կյանքի լավագույն տարիները:
Մաղթում ենք Ձեզ առողջություն և կորով, ի բարօրություն մեր Հայրենիքի:
Հարգանքով`
Ռաֆայել Վահանյան
Սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր