ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔԱՅԼԱՐՇԱՎԸ

Ճարտարապետաշինարարական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը կազմակերպել է քայլարշավ՝ Հաղպատավանք – Կայանբերդ(Դսեվանք) – Սանահինի վանք երթուղով, որի տարածությունը մոտ 10 կմ է:

Քայլարշավի ընթացքում ուսանողներն ու դասախոսները այցելել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում ընդգրկված Հաղպատավանք, որը 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Բադալյանը նախատեսում է պարբերաբար կազմակերպել քայլարշավներ: Նրա խոսքով այս միջոցառումների նպատակն է ուսանողների և դասախոսների առողջ ապրելակերպի վարումը, դասախոս-ուսանող հարաբերությունների ամրապնդումը, ուսանողների համար ժամանցի ապահովումը, բնությանը ավելի մոտ գտնվելը և ՀՀ պատմամշակութային կառույցներին ծանոթացումը:

Սկզբնաղբյուրն` այստեղ