ԿԲԱՑՎԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Օգոստոսի վեցին կայանալիք Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի «Բանանց» — «Արարատ» հանդիպումից առաջ «Բանանց» մարզահամալիրում տեղի կունենա լեգենդար «Արարատ-73»-ի ավագ, Երևանի «Բանանցի» նախկին մարզիչ և փոխնախագահ Հովհաննես Զանազանյանի արձանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա կլինեն ՀՖՖ և «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ներկայացուցիչներ, «Արարատ-73»-ում Հովհաննես Զանազանյանի խաղընկերները և ընտանիքի անդամները:

Արձանի բացման արարողությանը օգոստոսի 6-ին, 17:00-ին է:

Սկզբնաղբյուրն` այստեղ