ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ “ԱՐԱՐԱՏ-73” -Ի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԸ

Երևանն այսուհետ կունենա “Արարատ-73”-ի տղաների արձանների համալիր…

Քչերին է հասու ֆուտբոլում ունենալ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ… Մեր ժողովուրդն ունեցավ այն…

Շուրջ 50 տարի է անցել… սակայն մեր տղաների արածը միշտ կմնա, որպես անմար հուշ այն մասին, որ մենք դա կարողացել ենք անել… կարողացել ենք անել առանց ֆինանսական ներդրումների, չունենալով ոչինչ, բացի արժանապատվությունից, հայրենասիրությունից, կամքից…

download-2download-3images-19images-23images-9images-25images-15images-28download-9imagesimages-29images-5images-17images-4images-22download-9 images-1images-27download-6

… իսկ ներկայիս ու հաջորդ սերունդները թող միշտ հիշեն նրանց արածը… հիշեն` ԱՆՆՎԱՃ ԵՐԱԶԻ ԿԱՐՈՏՈՎ… ու այսօրվա գորշ միջակության ֆոնին, գուցե գիտակցեն, որ իրենց պապերը` Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Արկադի Անդրեասյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանը, Սերգեյ Պողոսյանը և մեր մյուս լեգենդները կարողացել են ԴԱ ԱՆԵԼ… ՀԱՂԹԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ…

Հպարտանում ենք ձեզանով ու խոնհարվում ենք ձեր առջև… ցավով գիտակցելով նաև, որ այլևս երբեք դա հավանաբար չի կրկնվելու…

Մենք երջանիկ ենք, որ տեսել ենք այդ հաղթանակները… և նաև նրանով որ ձեր ընկերները լինելու պատիվն ունենք…

Ռաֆայել Վահանյան, Հովհաննես Թոքմաջյան,
Ռուբեն Վարդանյան, Գագիկ Սարգսյան