ԿԱՅԱՑԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2016թ. նոյեմբերի 29-ին կայացավ ռուսաստանյան բուհերի շրջանավարտների երրորդ համաժողովը:

Կազմակերպության կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ միավորման գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը:

Կազմակերպության գործունեության արդյունքները համաժողովի մասնակիցները գնահատեցին բավարար:

Համաժողովն ընտրեց միավորման ղեկավար մարմնի նոր կազմ, որտեղ ընդգրկվեցին Ինժեներական միջազգային ակադեմիայի անդամ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Շուրի Սաֆարյանը, արվեստաբան Վանուշ Շարմազանյանը, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Շեյրանյանը, բ.գ.թ., դոցենտ Անահիտ Ամիրխանյանը, օդանավի հրամանատար Իլարիոն Ղարիբյանը և ուրիշներ:

Միավորման նախագահ վերընտրվեց տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, գործադիր տնօրեն` բ.գ.դ., պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը: