ԷՅԼԵՐ. ՆԱՄԱԿՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ…

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի  է ունեցել նշանավոր մաթեմատիկոս և ֆիզիկոս Լեոնարդ Էյլերի  հիշատակին նվիրված «Էյլեր. նամակներ Գերմանիայի արքայադստերը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Ելույթ են ունեցել նաև գրքի թարգմանիչ, ֆիզմաթ դպրոցի նախկին  շրջանավարտ Խաչիկ Գրիգորյանը,  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը, ովքեր իրենց խոսքում ընդգծել են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտում ականավոր գիտնական Լեոնարդ Էյլերի  գործունեությունը, ոչ միայն իբրև գիտնականի, այլ իբրև  հասարակական գործչի և մեծ մտածողի: Դպրոցի սաները հանդես են եկել  գրքի թատերական բեմականացմամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Էյլերի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:

Գիրքը հրատարակվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Սկզբնաղբյուրն` այստեղ