Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946թ. դեկտեմբերի 10-ին, Աթենքում: Ֆուտբոլ սկսել է պարապել 1959 թ. Երևանի «Սպարտակում», մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ: 19652թ. հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։ 1966 թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի “Արարատ”, որի կազմում մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Թիմի անփոխարինելի ավագն էր։ 1976 թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»: Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։1971-1972 թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972 թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: 2005 թվականից եղել է “Բանանց” ակումբի փոխնախագահը։ 2006-2015թթ. ղեկավարել է ճարտարապետաշինարարական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը։
ՀՀ Նախագահի հրամանագրով 2009 թ. նշանակվել է ՀՀ հանրային խորհրդի անդամ, 2011թ. նրան շնորվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում, 2013թ. պարգևատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալով:
Մահացել է 2015թ. փետրվարի 4-ին, Երևանում:
Ծնունդդ շնորհավոր, ՎԱՐՊԵՏ: