20 Նոյեմբերի 2019թ. 8:18

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

ՀՀ կառավարության հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում կազմակերպվել է սեմինար քննարկում՝  դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար:

«Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով հեռավար սեմինարը վարել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Հեռավար սեմինարին տեսակապով միացել են Երևանի  Գ. Էմինի անվան թիվ 182  ավագ, թիվ 78 և թիվ 184 հիմնական դպրոցները, ինչպես նաև Վաղարշապատի,   Ստեփանավանի և Հրազդանի ավագ, Զորակի և Սուրենավանի միջնակարգ դպրոցները: Հեռավար դասին մասնակից յուրաքնաչյուր դպրոց հանդես է եկել առանձին խմբով:

Սեմինարում ընդգրկված դպրոցներում հավաքվել են նաև դպրոցական նույն կլաստերում ընդգրկված դպրոցների տնօրենները, ովքեր ևս  դարձել են քննարկման  մասնակից:  Սեմինարին մասնակից տնօրենները ներկայացրել են ներդպրոցական վերահսկողության իրենց   կողմից կիրառվող մեթոդներն ու փորձը, առանձնացրել ընդհանրական  խնդիրները:

Քննարկման ընթացքում կարևորվել է ներդպրոցական պլանավորման  հարցը, որը դպրոցի արդյունավետ կառավարման առանցքային խնդիրներից է: Ամփոփելով սեմինարը՝  մասնակիցներն ընդգծել են, որ տեսակապի միջոցով առաջիկայում նույն դպրոցների աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվի հեռավար դասընթաց բնագիտական առարկաներից:

Սկզբնաղբյուրն` այստեղ