2016թ. դեկտեմբերի 25-ին, 52 տարեկան հասակում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։ Աշոտ Անաստասյանը 6 անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատային Օլիմպիադայի: Այս տարվա հուլիսին նա Գերմանիայի Դրեզդեն քաղաքում դարձել էր աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն:
Տաղանդավոր շախմատիստ, լավ մարզիչ, հիանալի ընկեր, պարկեշտ մարդ: Մեզ միշտ չի հերիքելու նրա ներկայությունը…
Ռաֆայել Վահանյան