23 Նոյեմբերի 2019թ. 5:42

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է “ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏ” ՄԵԴԱԼՈՎ

Մեծ է ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ավանդը մեր երկրի գիտակրթական ոլորտի զարգացման գործում: Նա մեծ գիտնական է… նաև հմուտ մանկավարժ… մարդ, ով, ունենալով բոլոր անհրաժեշտ հիմքերը, երբեք այդպես էլ չտառապեց “աստղային” հիվանդությամբ… նա միշտ մնաց վերին աստիճանի սկզբունքային անձնավորություն… միշտ խաղաղ մնաց ինքն իր խղճի հետ…

Այսօր Էդուարդ Մուշեղի Ղազարյանը դարձավ 75 տարեկան: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1965թ.): 1982թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1983թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում, 1996թ.-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ պինդ մարմնի ֆիզիկա, կիսահաղորդիչների օպտիկական հատկություններ, էքսիտոնային ֆիզիկայի հարցեր, ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի (նանոկառուցվածքների) ֆիզիկա: Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է գիտության և տեխնիկայի բնագավառում: Եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը (1999-2001թթ.): 2011թ. պարգևատրվել է “Անանիա Շիրակացի” մեդալով:

BUH.AM -ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Էդուարդ Ղազարյանը պարգևատրվել է “Վաչագան Բարեպաշտ” մեդալով: Շնորհավորում ենք հարգարժան ակադեմիկոսին ստացած բարձր պարգևի և ծննդյան 75 ամյակի առթիվ: