ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա և արդյունավետ գործունեության համար Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Վարդգեսի Մարկոսյանին պարգևատրել է “Անանիա Շիրակացի” մեդալով:
Պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը buh.am կայքի համակարգող խորհրդի անդամ է, bulletin.am գիտական հանդեսի համակարգող խորհրդի նախագահն է, համատեղությամբ նա աշխատում է նաև տարբեր բուհական հաստատություններում, այդ թվում` Շուշիի տեխնոլոգիական համալսարանում և իր ավանդն է բերում Արցախում ինժեներական կրթության կայացման գործում:
Շնորհավորում ենք հարգարժան պրոֆեսորին արժանի պարգևի համար: