Բորիս Վասիլիի Սպասկին շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոնն է (1969 — 1972): Միջազգային գրոսմայստեր է 1955թ.-ից: ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է (1961, 1973) և աշխարհի պատանեկան չեմպիոն (1955)։
Սպասկին 1955 թվականին հաղթել է աշխարհի պատանեկան առաջնությունում և ընդգրկվել հավակնորդների մրցաշարին։ 1966 թվականին նա իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի չեմպոնի կոչման մրցամարտում, սակայն պարտվեց Տիգրան Պետրոսյանին։ Երեք տարի հետո 1969 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում Սպասկին նվաճեց շախմատային գահը։ 1972 թվականին նա աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում պարտվեց Ռոբերտ Ֆիշերին։ 1976 թվականին գրոսմայստերը մեկնում է Ֆրանսիա և միայն 2012 վերադարնում հայրենիք:
Սպասկին շախմատի բարձր մակարդակում շարունակում է հանդես գալ մինչև 1990-ական թվականները։
Սպասկին երիտասարդ տարիներին հարձակողական, կոմբինացիոն խաղային ոճով շախմատիստ էր։ Ժամանակի ընթացքում նա ավելի կատարելագործեց իր սկզբնախաղային խաղացանկը, դիրքային վարպետությունը և վերջնախաղային տեխնիկան և ստեղծագործական վերելքի ժամանակ նա արդեն բազմակողմանի շախմատիստ էր, որ յուրօրինակ ուժեղ էր խաղի բոլոր փուլերում։
Սպասկին միշտ իր հոգածությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ ջերմ, հարաբերությունները Ռաֆայել Վահանյանի հետ պահպանում է մինչ օրս:
BUH.AM