Ֆրայբուրգի համալսարանի նյարդաբանները բացահայտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» հայտնի կտավի համար մոդել հանդիսացած կնոջ խորհրդավոր ժպիտի առեղծվածը:
Ըստ գիտնականների զեկույցի, գաղտնիքը կայանում է նրանում, որ կտավում պատկերված կինը երջանիկ է, եւ դա նրա արտահայտած միակ էմոցիան է:
Ուսումնասիրության ընթացքում ֆոկուս խմբի անդամները համեմատել են նկարի սեւ ու սպիտակ ութ վերարտադրություն, որոնցից յուրաքանչյուրում Մոնա Լիզայի դեմքի արտահայտությունը որոշակի փոփոխության է ենթարկվել: Մասնակիցների առնվազն 97 տոկոսը բնօրինակում պատկերված էմոցիան նկարագրել են որպես երջանիկ:
Ավելի վաղ բրիտանացի արվեստաբան Ջոնաթան Զոնսը առաջ էր քաշել այն տեսությունը, որ Մոնա Լիզայի հանելուկային ժպիտը պայմանավորված է նրանով, որ կտավում պատկերված կինը հիվանդ էր սիֆիլիսով
Ազբյուրն` այստեղ: