ՀՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՓԻՆ ՀԱՅԵՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՉՈՐՍ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Իսրայելում Հորդանան գետի ափին ուխտագնացության կենտրոնի պատերին ի թիվս բազմաթիվ լեզուների, իր տեղն է գտել նաեւ Արցախի բարբառով Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը։ Ինչպես տեղեկացնում է News.am-ի թղթակիցը Իսրայելից,  Հորդանան գետի ափին, որտեղ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվել է Քրիստոսը,  աշխարհի բազմաթիվ լեզուների կողքին հայերենը 4 տարբերակով է ներկայացված՝ արեւելյան, արեւմտյան, գրաբար ու Արցախի բարբառով։

Նշենք, որ Մատթեոսի ավետարանում նշվում է, որ Հիսուսը Նազարեթից գալիս է Հորդանան գետ՝ մկրտվելու Հովհաննես Մկրտչի կողմից։  «Երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին, Աստծո ոգին որպես աղավնի իջնում է Հիսուսի վրա։ Եվ Ձայն եկավ, որն ասում է. «Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»,–նշվում է Մատթեոսի ավետարանում: