ՆԱՎԹԻ ԳՆԻ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ

Ռուսաստանում կանխատեսում են Brent ապրանքանիշի նավթի՝ 1 բարելի դիմաց 40 դոլար գնանկում «միջնաժամկետ հեռանկարում»: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության եկամուտների բաժնի տնօրեն Ելենա Լեբեդինսկայան, հայտնում է RNS-ը: Ընդ որում՝ նա նշել է, որ 2017թ. առաջին երկու ամսում նավթի բարձր գները ՌԴ բյուջեի եկամուտներն ավելացրել են 20 տոկոսով:

Եթե նավթային գները պահպանվեն ընթացիկ մակարդակում, 2017թ. արդյունքով ՌԴ գանձարան հավելյալ կերպով մուտք կգործի մոտ 10 մլրդ դոլար: Ներկայումս Brent ապրանքանիշի նավթի գինը 1 բարելի դիմաց 50 դոլարից ավելի է: Ընդ որում՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում նավթի գինը նվազել է մոտ 10 տոկոսով: