ՄԱՐԻ ԹԱՐՅԱՆ. ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ՈՒ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

1963 թվականի Վատիկան մեկնած Արամ Խաչատրյանին հայազգի կարդինալներից մեկն ասում է, որ Հռոմի Պապ Հովհաննես 23-րդը իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել:

Արամ Խաչատրյանին ուղեկցող մարդիկ ու ԽՍՀՄ դեսպանատան աշխատակիցները զարմանքով են լսում լուրը՝ Խորհրդային միության քաղաքացիները հաճախ չէին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մոտ ընդունելության արժանանում:

Հանդիպումը շատ լավ է անցնում, Պապն Արամ Խաչատրյանին ջերմ ընդունելության է արժանացնում:  Հաջորդ օրը շատ թերթեր լույս տեսան մաեստրոյի եւ Հռոմի Պապի հանդիպման այս լուսանկարով:

Աղբյուրը` http://www.mediamax.am/am/news/flashback/22814/#sthash.DndKKAP4.dpuf