Շախմատի վետերանների աշխարհի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ցավալի պարտություն կրեց: Վահանյանն ու Մինասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդուցը հավասար դիրքերում գնացին հաղթանակի ետևից և պարտվեցին: