ԱՄԵՆԱԳԼՈԲԱԼԻԶԱՑՎԱԾ ԵՐԿԻՐԸ` ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

Ցյուրիխի համալսարանի գիտնականների կողմից աշխարհի ամենագլոբալիզացված երկիրը համարվել է Նիդերլանդները, հայտնում է Euromag-ը:Երկրորդ և երրորդ տեղերում են գտնվում Իռլանդիան և Բելգիան: Հաշվի են առնվում տնտեսական, քաղաքական և սոցիալական գլոբալիզացիաները:

Որքան էլ ուշագրավ է, ամենախոշոր տնտեսություններն իրենց շուկաների մեծամասշտաբ լինելու պատճառով այնքան են կենտրոնացած ներքին գործերի վրա, որ վերջին տեղերն են զբաղեցնումգլոբալիզացիայի սանդղակում: Դրանք են Գերմանիան՝ 16-րդ տեղ, ԱՄՆ-ն՝ 27-րդ տեղ և Չինաստանը՝ 71-րդ հորիզոնական: