ՀՈԲԲԻԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԿԱՐ Է…

Հոբբին մարդուն օգնում է ոչ միայն ավելի առողջ, այլեւ ավելի երիտասարդ զգալ: Ամեն դեպքում՝ մարդկանց մեծ մասը, դրա համար ժամանակ չունենալով, կարծում են, որ իրենց բախտը բերում է, երբ ավարտում են աշխատանքն ու գոնե մեկ-երկու ժամ հանգստանալու ժամանակ են ունենում: Այս մասին գրում է Svopi-ը:

Բայց պարզվում է, որ հոբբին չի խլում վերջին ուժերն ու թանկարժեք ժամանակը, այլ հակառակը, մարդկանց կյանքն ավելի լավն է դարձնում: Հոբբին մարդկանց ուրախություն է պարգեւում, նաեւ դրական է անդրադառնում առողջության վրա: Գիտնականները պարզել են, որ հաճելի ժամանակ անցկացնելով՝ մարդկանց զարկերակային ճնշումը կարգավորվում է, նվազում է մարմնի զանգվածի ինդեքսը: