ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՈՒՐԻՇ ԵՆ…

Հայ, դանիացի, ռուս և բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի և Արցախի բնակչության իգական սեռը վերջին 8000 տարում գենետիկական տեսանկյունից գրեթե չի փոխվել։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։

«Մենք չենք կարողացել որևէ փոփոխություն հայտնաբերել կանանց գենոֆոնդում շատ տևական ժամանակահատվածում։ Դա շատ հետաքրքիր է, քանի որ այդ ժամանակատավածում տարածաշրջանը վերապրել է բազմաթիվ մշակութային տեղաշարժեր, սակայն այդ փոփոխությունները, հավանաբար, կապված չեն գենետիկական ազդեցության հետ առնվազն բնակչության իգական հատվածի վրա»,-ասել են աշխատանքի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորտեն Ալենտոֆտը։

Փորձագետները նման եզրակացությունների են եկել՝ վերլուծելով Հայաստանից և ԼՂ-ից 52 հնագույն կմախքների մետոխոնդրիալ գենոմները։ Ամենահին նմուշները եղել են 7800 տարեկան։ Այդ տվյալները գիտնականները համեմատել են ժամանակակիցների մետոխոնդրիալ գենոմների հետ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և ԼՂ-ի տարածքի բնակչության թվաքանակն արագ աճել է սառցե շրջանից հետո (մոտ 18 հազար տարի առաջ), սակայն տարածաշրջանում միգրացիան, որը տեղի է ունեցել մոտ 2-3 ազար տարի առաջ, գրեթե չի անդրադարձել կանանց վրա։ Հետագայում գիտնականները մտադիր են անցկացնել նմուշների գենետիկական վերլուծություն, որոնք վերցվել են Ադրբեջանի արևելյան տարածքներից, ինչպես նաև Վրաստանից։