“ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ” ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀՀ կառավարությունը որոշել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծել:

Վերջինս նպատակն է կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր: «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Ներսիսյանը:

«Չափազանց կարեւոր գործընթաց է, որը պետք է կատարել: Մինչեւ այս հիմնադրամը կայանա՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպերով շարունակում  է աշխատանքը: Հետագայում հստակ կձեւակերպենք հիմնադրամի եւ կենտրոնի համագործակցության բանաձեւերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Աղբյուրը` Մեդիամաքս