ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ`11 % ԱՃ

Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության տնտեսությունների աճի նվազագույնը 11%-ը ապահովելու է թվային նախագծերի և նախաձեռնությունների իրագործումը։ Եթե Միության երկրները չապահվեն իրենց ջանքերի սինխրոնացումը թվային օրակարգի վերաբերյալ, ապա դրա ներդրումը ՀՆԱ-ում կրկնակի քիչ կլինի։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

«ՀՆԱ-ի աճի առավել նշանակալից աղբյուր ընդհանուր թվային օրակարգի իրագործման հետևանքով կարող են դառնալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են նորմատիվա-իրավական խոչընդոտների վերացումը և տվյալների էկոնոմիկայի զարգացումը, որոնցից յուրաքանչյուրը ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի ամենամյա աճը կապահովի 0.3%-ով և 0.2%-ով համապատասխանաբար»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ տեղեկատվա-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածության աճը կապահովի ԵԱՏՄ երկրների ընդհանուր զբաղվածության հավելյալ աճ 2.46%-ով՝ մինչև 2025 թվականը։

Թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների նախագիծը պատրաստված է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների կողմից հանձնաժողովի հետ համատեղ՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանձնարարությունը կյանքի կոչելու նպատակով։

Դրանում հստակված են ԵԱՏՄ երկրների համագործակցության նպատակները, սկզբունքները, խնդիրները և ուղղությունները թվային ոլորտում։ Նշվում է, որ միության երկրները ինքնուրույն են մշակում, ձևավորում ու իրագործում իրենց ազգային քաղաքականությունը, սակայն հետևում են այդ ոլորտում համաձայնեցված քաղաքականության։
Ասվում է, որ թվային օրակարգի շրջանակում համատեղ աշխատանքը թույլ կտա խթանել ու աջակցել նոր թվային նախաձեռնություններին և նախագծերին։

Աղբյուրը` 4B4.am