29 Հոկտեմբերի 2020թ. 6:56

ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել թվային զարգացման ռազմավարությունը։ Այս մասին երկուշաբթի հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Այսօրվա օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվայնացումն է։ Մենք պայմանավորվել ենք, որ անհրաժեշտ է համաձայնեցված թվային քաղաքականություն վարել»,-նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի երկրները ռազմավարություն են մշակում, ներառյալ հետեւյալ ուղղությունները՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքների, կառավարման համակարգերի եւ անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում։

«Նման նախաձեռնությունների ցանկը մենք քննարկման համար ներկայացրել ենք մեր գործընկերներին՝ շուրջ 10 նախագիծ եւ նրանցից առաջարկությունների ու նկատողությունների ենք սպասում»,-հստակեցրեց Տիգրան Սարգսյանը։ Նա հստակեցրեց, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը պետք է հաստատի աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ԵՏՄ-ի անդամ երկրների նախագահների հանձնարարությամբ։

«Մենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում պետք է հասցնենք ներկայացնել մշակված նախագիծը՝ հաշվի առնելով կողմերի նկատողությունները, որպեզի տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծեց Սարգսյանը։

Աղբյուրը` news.am