27 Հոկտեմբերի 2020թ. 18:29

ՄԱՀԱՑԵԼ Է ՎԵՐԱ ԳԼԱԳՈԼԵՎԱՆ

Այսօր ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից, մահացելել է ճանաչված ու սիրված դերասանուհի Վերա Գլագոլևան:

Ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին Մոսկվայում: Պատանեկան տարիքում Վերա Գլագոլևան զբաղվել է նետաձգությամբ, դարձել սպորտի վարպետ, հանդես է եկել Մոսկվայի հավաքականի կազմում:

Կինոյում Վերա Գլագոլևան առաջին անգամ նկարահանվել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: «Մոսֆիլմում» նրան նկատել է «Դեպի աշխարհի ծայրը…» ֆիլմի օպերատորը: Ֆիլմի ռեժիսոր Ռադիան Նահապետովը պնդել է, որ ֆիլմում նկարահանվի Գլագոլևան: Շուտով Վերա Գլագոլևան ամուսնացել է Ռոդիոն Նահապետովի հետ և նկարահանվել նրա «Թշնամիներ», «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա», «Քո մասին» ֆիլմերում:

1977թ. Վերա Գլագոլևան հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Անատոլի Էֆրոսի «Հինգշաբթի օրը ու էլ երբեք» ֆիլմում: Ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու խաղն այնպիսի տպավորություն է թողել Էֆրոսի վրա, որ նա Գլագոլևային հրավիրել է Մալայա Բրոննայայի իր թատրոն: Նահապետովի պնդմամբ Գլագոլևան հրաժարվել է այդ առաջարկից, սակայն հետագայում ասել է, թե զղջում է, որ չի կարողացել Էֆրոսից սովորել այն ամենը, ինչ կարող էր:

Այդպես էլ չստանալով դերասանական կրթություն՝ Վերա Գլագոլևան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Նրա դերասանական յուրօրինակ տիպը՝ նուրբ քնարականությունն ու թաքնված ուժը, «հոգեբանական ժեստի» ճշգրտությունը, ոչ սովորական արտաքինը շատ պահանջված էին 1970-ական և 1980-ական թվականներին:

1989 թվականին Նահապետովը մեկնել է աշխատելու ԱՄՆ-ում, որտեղ սկսել է համատեղ կյանք վարել պրոդյուսեր Նատալյա Շլյապնիկոֆի հետ՝ դրանով իսկ վերջ դնելով Գլագոլևայի հետ իրենց ամուսնությանը:

Վերա Գլագոլևան խաղացել է միքանի տասնյակ ֆիլմերում:

1988-1989 թթ., Սպիտակի երկրաշարժից հետո, Վերա Գլագորևան գործուն մասնակցություն է ունեցել “Եղբայրություն” ծրագրի կազմավորման և Երևանի մանկական երկաթուղու վերագործարկման գործում: Եվ նրա վառ կերպարը կուղեկցի մեզ այսուհետ ևս… այնպիսին, ինչպիսին էր նա հենց այս նկարում…