ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Մատաղիսում նոր ներդրումներ են սպասվում: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերվում են այս շրջանում իրականացվող ներդրումներին:

Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է եւ զբոսաշրջության, եւ ձկնաբուծության, եւ հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից:

Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանացի նոր հնարավորություններ են ստեղծել:

Առաջիկայում եւս Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում նոր ներդրումներ են սպասվում»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

Աղբյուրը` news.am