17 Հոկտեմբերի 2021թ. 9:58

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱԼԵՎՍԿԻ` ԼԵԳԵՆԴ` ԼԵԳԵՆԴԻՑ ՀԵՏՈ

Ալեքսանդր Վալևսի… նրա մայրը Լեհաստանի ամենագեղեցիկ կինն էր, հայրը` Եվրոպայի տիրակալը: Նա 1855-1860թթ. հանդիսացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, իսկ 1860-1863թթ.` Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարարը: 1868թ. նրան շնորվում է ակադեմիկոսի կոչում: Ունեցել է հսկայական հեղինակություն: Տարբեր երկրների թվով 19 շքանշանների ասպետ է: Անցել է նաև ռազմական լիարժեք ծառայություն: Ունի կապիտանի կոչում: Անբասիր ծառայության համար պարգևատրվել է զինվորական բազմաթիվ պարգևներով: 7 երեխաների հայր է: Տարբեր երկրներում և տարբեր տարիների եղել է Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանը: 1867թ.-ից` սենատոր: Մահացել է 1868թ. սեպտեմբերի 27-ին, Ստրասբուրգում` 58 տարեկան հասակում: Թաղված է Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում: 2013թ. ԴՆԹ տեստի անցկացմամբ հաստատվել է Նապոլեոն Բոնապարտի որդին լինելու փաստը: