27 Հոկտեմբերի 2020թ. 19:27

ՄԻ ԴԵՊՔ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Քըրք Քըրքորյանը Լոս Անջելեսից  Լաս Վեգաս մեկնելիս իր ավտոմեքենայով մոտենում է օդանավակայանի պահակակետին և հարցնում.

-Եթե մեքենաս մեկ շաբաթ թողնեմ այստեղ, որքա՞ն պետք է վճարեմ։

-110 դոլար,- պատասխանում է պահակակետի աշխատակիցը։

Քըրքորյանը մոտենում է շտապում է մոտակա գրավատներից մեկը և ասում.

-Վերցրեք իմ մեքենան գրավ և ինձ տվեք 100 դոլար։

Լոմբարդի աշխատակիցը վերցնում է մեքենան և աչքի լույսի պես պահում. չէ՞ որ գումարը չվերադարձնելու դեպքում այդ արժեքավոր իրը  մնալու էր իրենց։

Մեկ շաբաթ հետո Քըրքորյանը վերադառնում Լոս, մոտենում  լոմբարդի աշխատողին, վերադարձնում է 100 դոլարը և հարցնում, թե որքան պետք է վճարի մեկ շաբաթվա գրավի համար։ Աշխատակիցը պատասխանում է ` 10 դոլլար։ Ստացվում է, որ մեքենայի մեկ շաբաթվա կայանման համար 110 դոլարի փոխարեն մեծահարուստը վճարում է 10 դոլլար։