Թեյն օժտված է շատ օգտակար հատկություններով։ Մեկ բաժակ թեյը հագեցնում է ծարավը, անցկացնում հոգնածությունը, թարմացնում է, առույգացնում։
Թեյը պարունակում է կոֆեին, բեոբրոմին, վիտամիններ, կատեխին, որոնք խթանում են նյութափոխանակությունը, լայնացնում արյունատար անոթները։
Օրական կարելի է խմել 5-6 բաժակ թեյ։ Ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում թունդ թեյ խմել, այն պետք է խմել քնելուց առնվազն 1,5-2 ժամ առաջ։
Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ, թեյի չափից ավելի օգտագործումը օրգանիզմի համար վնասակար է։ Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելը ամենից առաջ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների և երիկամների համար։ Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի պակաս օգտագործել մուգ թեյ և զանազան հանքային ջրեր։
Աղբյուրը ` hraparak.am