Օգոստոսի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և “Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան” հիմնադրամ:
Նախարար Մկրտչյանը ծանոթացել է կրթօջախների լաբորատոր և լսարանային հնարավորություններին, առաջարկություններ է ներկայացրել հայաստանյան համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Բուհի ղեկավարության հետ Լևոն Մկրտչյանը քննարկել է նաև գիտահետազոտական և ուսումնագիտական աշխատանքների արդյունավետ կազմակերմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Մկրտչյանին ուղեկցել են ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը և այլ պաշտոնական անձինք: