2 Դեկտեմբերի 2020թ. 6:28

ԹՎԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթե  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթե-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը և այլ հարցեր: Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստանե հիմնադրամը, և կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթե-ի հետ փոխգործակցությամբ:

Ռոնալդ Բինկոֆսկին իր հերթին ընդգծել է «Մայքրոսոֆթե-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում և հավելել, որ այդ նպատակով արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Մայքրոսոֆթե ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահի խոսքով, այս բնագավառում իրենք ունեն հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ, որոնք կարող են ուղղել Հայաստանի թվային օրակարգի կյանքի կոչմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամ: «Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել պետական կառավարման բոլոր ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրմանը, ինչը կբարձրացնի կառավարման համակարգի արդյունավետությունը և կօգնի մասնավոր հատվածին»,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2016 թ. ռեկորդային աճ է ցուցաբերել՝ 38,2%, ինչը 2008 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Եթե անցած 9 տարում Հայաստանի ողջ տնտեսության տարեկան միջին աճը կազմել է 1,9%, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարեկան միջին աճը կազմել է 12,7%: