20 Հոկտեմբերի 2020թ. 15:39

ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գերմանացի, նիդեռլանդացի, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կյանքի տեւողության որոշման պարզ եղանակ: Համապատասխան հետազոտությունը հրապարկված է NatureCommunications հանդեսում: Մասնագետները փոխադարձ կապ են հայտնաբերել ազատ ապրող նեմատոդների բջիջներում միջուկների չափի եւ դրանց կյանքի տեւողության միջեւ։

Որքան փոքր է ներմիջուկային բջջային բաղադրիչի չափը, այնքան մեծ է կենդանու կյանքի սպասվող տեւողությունը: Հետազոտողներին հաջողվել է համանման օրինաչափություն գտնել նաեւ պտղակեր ճանճիկների եւ կրծողների մոտ: Գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիները ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները հարուցել են միջուկների չափերի նվազում:

60-ից բարձր տարիքի մարդկանց մկանային հյուսվածքի բիոպսիան ցույց է տվել, որ սույն օրինաչափությունն արդարացի է նաեւ մարդու համար:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ որքան փոքր է միջուկը, այնքան դրանում փոքր է ֆիբրիլարին սպիտակուցի պարունակությունը: Գիտնականները կարծում են, որ այդ մասի չափը կարող է հանդես գալ կյանքի սպասվող տեւողության ցուցիչի դերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը` 168.am