27 Հոկտեմբերի 2020թ. 19:57

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է “ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ” 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

BUH.AM կայքի համակարգող խորհուրդը շնորհավորում է Արմեն Դարբինյանին պետական բարձր շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ: