ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԻՄՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Լատվացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը, ով այսօր Արցախի Տող գյուղում մասնակցում է գինու փառատոնին, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:

Այս օրերին Ալիմովն իր ֆեյսբուքյան Էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Արցախի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, Ստեփանակերտի շուկայի, իր հետ ծանոթացած մարդկանց մասին:

Նա պատմում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի մասին, մի քանի տարի առաջ Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ տեղի ունեցած մեծ հարսանիքի մասին:

Այս օրերին հասցրել է լինել  Տիգրանակերտում, Ստեփանակերտի շուկայում, որտեղ համտեսել է ժինգյալով հացն ու խնդրել իր համար մաստեր կլաս անել:

«Այստեղ մարդիկ բարի են ու սիրալիր: Անծանոթ երեխաներն էլ գալիս են ողջունում: Արցախի Հանրապետությունը հրաշալի տեղ է»,-գրել է նա:

Մինչ Ստեփանակերտ հասնելը եղել է Խոր Վիրապում, Տաթևում: