ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ՉԵՔ ԾԵՐԱՆԱ

Տիեզերքում գտել են մի վայր, որտեղ մարդը չի ծերանա։ Եվ այսպես, մասնագետների խոսքով՝ մարդիկ դադարում են ծերանալ սև խորշի մոտակայաքում։ Նշում են, որ տեսականորեն դա տեղի կունենա որովհետև սև խորշերի մոտ ժամանակը շատ դանդաղ է շարժվում։

Մասնագետների խոսքով՝ սև խորշերում տարածքի ու ժամանակի փոխգործակցությունը սովորականի շրջանակից այնքան դուրս է, որ մարդկային անմահությունն էլ է հնարավոր դառնում։ Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ մի քանի խոշոր հետազոտություն անցկացնելով։

Մասնագետները նշում են, որ ըստ ֆիզիկայի օրենքների՝ մարդը պետք է սև խորշում այրվի ու մոխրանա։  Ընդ որում, ըստ Էյնշթեյնի հարաբերականության ընդհանուր տեսության՝ սև խորշի ներսում մարդուն ոչինչ չի սպառնում։

Աղբյուրը՝ news.am