29 Հոկտեմբերի 2020թ. 2:13

ԱՐՑԱԽՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում «Արցախյան տնտեսական ֆորում» կանցկացվիՖորումի կազմակերպիչներն են Արցախի ներդրումային հիմնադրամը, ԼՂՀ կառավարությունը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը, «Իվենսենթր» ընկերությունը:

Վերջինի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաժողովի հիմնական թեզն է՝ «Արցախի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը: Պետական-մասնավոր համագործակցությունը՝ որպես երկրի տնտեսության գլոբալ զարգացման հիմք»:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն նիստեր, կկազմակերպվեն կոնտակտային բորսա եւ երկկողմանի բիզնես-հանդիպումներ:

Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայաստանյան եւ արտերկրյա ընկերությունների միջեւ բանակցությունների կազմակերպում, այդ թվում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտում, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, կառավարության ներկայացուցիչների հետ կարեւորագույն տնտեսական խնդիրների քննարկում:
Ֆորումն առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին: