30 Հոկտեմբերի 2020թ. 20:20

ԼՈՒՅՍԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՁԱՅՆԻ

Գիտնականները լուսային տեղեկատվությունը ձայնայինի վերածելու եղանակ են գտել։ Գիտափորձի ընթացքում հետազոտողներն էլեկտրամագնիսական ճառագայթումը մեխանիկական տատանումների են փոխարկել հատուկ չիպի ներսում: Այդ մեխանիզմը թույլ կտա ստեղծել ֆոտոնային համակարգիչներ, որոնք կկարողանան մեծ արագությամբ մշակել օպտիկական ազդանշանները: Ֆիզիկոսների հոդվածը հրապարակված է Nature Communication հանդեսում: Կերպափոխման սկզբունքի բացատրությամբ տեսագրությունը հրապարակվել է ScienceAlert-ի YouTube-ալիքում:

Թափանցելով չիպի ներսը՝ լույսի իմպուլսը փոխներգործում է մյուս էլեկտրամագնիսական ալիքի հետ, ինչը ձայնային տատանումներ է առաջացնում, որոնք տեւում են առնվազն 10 վայրկյան, ինչը բավական է ֆոտոնային ազդանշանի մշակման համար: Դրանից հետո տատանումները հետ են փոխարկվում լուսային իմպուլսի, որը շարունակում է անցնել օպտիկական մանրաթելով:

Աղբյուրը՝ 168.am