17 Հոկտեմբերի 2021թ. 12:45

“ԱԼՅԱՆՍ” ԳՈՏՈՒՄ ԽԵԼԱՑԻ ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ

ՀՀ կառավարության այսօրվա  որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:

Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է «Volterman» դրամապանակին, որն լայն հնարավորություններ՝ հեռախոսը գտնելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, որը թույլ է տալիս տեսնել՝ որտեղ է գտնվում դրամապանակը, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, WIFI ինտերնետ տարածելու հնարավորություն և «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռանում են, ապա տերը ազդանշան է ստանում։ Սա գործնականում բացառում է հեռախոսը կամ դրամապանակը որևէ տեղ մոռանալու հավանականությունը։

Հիշեցնենք նաև, որ «Volterman»-ը, տպավորիչ արդյունք է ցույց տվեց հունիսի վերջին մեկնարկած դրամահավաքում՝ հավաքելով ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։

Աղբյուրը՝ 4B4.am