25 Հոկտեմբերի 2020թ. 8:44

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՇՈՂԵՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ “ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐԲԱՌԻ ԴԱՐՁՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ”

Ղարաբաղի բարբառը հայերենի տարածական տարբերակների շարքում առանձնանում է ոչ միայն իր կենսունակությամբ ու տարածված լինելով, այլև հարուստ բառապաշարով և դարձվածաբանությամբ: Բազմաթիվ դարձվածներ են ընդգրկված Արցախի ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառին նվիրված ուսումնասիրություններում, ժողովածուներում, բարբառագիր ստեղծագործություններում, ձեռագիր աղբյուրներում և դրանց կցված բառացանկերում, հայերենի ընդհանուր բարբառային, դարձվածաբանական և բացատրական բառարաններում:

ArmScoop-ը ներկայացնում է լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի և բանասեր, բ․գ․թ․, դոցենտ Շողեր Մինասյանի համահեղինակությամբ լույս տեսած «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան» աշխատության էլեկտրոնային տարբերակը։

Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարանն (Երևան, 2017) ընդգրկում է Ղարաբաղի բարբառի խոսվածքներում գործածվող դարձվածային միավորները: Դարձվածահոդվածներն օժտված են լեզվաոճական և իմաստաբանական նշումներով ու բացատրություններով, տպագիր և ձեռագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաժեշտ վկայություններով: Ընդարձակ առաջաբանում ներկայացվում է բարբառի դարձվածների բազմակողմանի քննությունը: Բառարանը նախատեսված է բարբառագետների, բանագետների, ազգագրագետների, այլ բնագավառների մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար: